Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հանդիսավոր պայմաններում նշվեց Մեծ հաղթանակի օրը

09.05.2022

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին:
Հաղթանակների տոնի արարորղությանը մասնակցեցին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Սարուխան գյուղի բնակիչ, 100 ամյա Մեխակ Ավետիսյանը եւ Ծովազարդ գյուղի բնակիչ, 98-ամյա Արամայիս Սարգսյանը, որոնց Գեղարքունիքի մարզպետը հանձնեց դրամական ու խրախուսական պարգեւներ:
Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանքի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի:
«1945 թվականի մայիսի 9-ին Բեռլինում եւ 1992 թվականի նույն օրը Շուշիում տարած հաղթանակը մեր ժողովրդի կյանքում պատմական մեծ նշանակություն ունեցան՝ ապահովելով հայ սերունդերի խաղաղ գոյությունն ու զարգացումը: Անկախ Արցախյան վերջին պատերազմի արդյունքներից, այդ հաղթանակները ոգեշնչում ու ապրեցնում են մեր հայրենիքը: Իսկ նոր հաղթանակներ կռելու համար մենք պետք է լինենք միաբան, համերաշխ մեր համազգային նպատակների ու ձգտումների շուրջ: Այդժամ մենք կունենանք նոր ու ավելի փառահեղ հաղթական օրեր»,-Հանրապետական մաղթանի խոսքում ներկաներին դիմեց Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը:
Տոնակատարության մասնակիցները մոմավառությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան գոյամարտում ընկած հայորդիների հիշատակը:
Ապա Մայիսիննյան հաղթանակների տոնին նվիրված միջոցառումը շարունակվեց Գավառի երաժշտական դպրոցում, որտեղ հայրենասիրական երգերով հանդես եկան Գավառ քաղաքի արվեստի եւ երաժշտական հաստատությունների սաները:
Տոնի առթիվ ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47