Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 9-ի առթիվ

09.05.2022

Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է:
Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով։
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար։
Այս օրը նշվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրումը, որը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է, և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։
Ինչպես այդ ժամանակ հեռավոր ռազմաճակատներում, այնպես էլ մեր նորօրյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու և արարելու իր իրավունքը։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ։ Թող այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։
Առողջություն և հարատև խաղաղություն եմ ցանկանում:
Հավերժ փառք և խոնարհում՝ հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47