Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

08.05.2022

2022 թվականի մայիսի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Պարզ լիճ» տանող ճանապարհի 4 կմ հատվածում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք: Յուրաքանչյուր մարզ խճուղավազքին պետք է ներկայանա իր լավագույն դպրոցական թիմով:
Լավագույն դպրոցական թիմին ընտրելու նպատակով 2022 թվականի մայիսի 6-ին Ծովակ-Լճավան-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի Ծովակ-Լճավան 4 կիլոմետրանոց հատվածում կազմակերպվեց և անցկացվեց մրցումների մարզային փուլը։
Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:
Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով ։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա:
Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 4 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էր:
Մարզային փուլին մասնակցեցին Թթուջրի Մարտունու, Սարուխանի N 1, Կարմիրգյուղի N1, Գավառի N 2, Գավառի N 8, Վերին Գետաշենի N 1, Ծակքարի, Վաղաշենի, Փոքր Մասրիկի, Ծովակի, Կարճաղբյուրի, Ակունքի, Մաքենիսի, Լճավանի և Ծովագյուղի (հանդես եկավ 2 թիմով) միջնակարգ դպրոցների թիմերը:
Ծավալվեց հետաքրքիր և համառ պայքար: Բոլոր թիմերը կարողացան ավարտել մրցապայքարը:
Մարզային փուլի հաղթող ճանաչվեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, որը «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում կներկայացնի ՀՀ Գեղարքունիքի մարզը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47