Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ‹‹ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը

04.05.2022

Մայիսի 4-ին  կայացավ ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որի օրակարգում «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։
Նիստը վարեց ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցեց 18 անդամ։
Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվեց և հաստատվեց ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։
Այնուհետ ռեկտորի թեկնածուն ներկայացրեց գործունեության ծրագիրը, անդրադարձավ բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։
Ծրագրի դրույթների վերաբերյալ հարցուպատասխանից հետո ելույթ ունեցան ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Արփի Միրիբյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանը, ովքեր հավանություն տվեցին գործունեության ծրագրին և պաշտպանեցին հավակնորդի թեկնածությունը։
Ելույթներից հետո խորհրդի կազմից ընտրվեց հաշվիչ հանձնաժողով, որը սահմանված կարգով կազմակերպեց փակ (գաղտնի) քվեարկություն։
Արդյունքում՝ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ընտրության արդյունքները և որոշումը ներկայացրեց կրթության պետական կառավարման լիազոր մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47