Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

04.05.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնականներ Ջանիկ Բազեյանը և Մանանա Գալստյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 քաղաքացի:
Դիմումատուների մեծ մասը սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների կարգավորման հարցում անհրաժեշտ խորհրդատվություն, միջնորդություն կամ այլ կարգի աջակցություն ստանալու ակընկալիքով դիմեցին ֆինանսական օգնության, ուսանողների վարձավճարի փոխհատուցման, անասնապահության ընդլայնման նպատակով լրացուցիչ խոտհարքերի վարձակալման, 2 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ քաղաքաշինական խնդիրների լուծման համար:
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց՝ նրանց ընտանիքներին ցուցաբերել որոշակի դրամական աջակցություն, ընդառաջել աշխատանքի տեղավորման հարցում, իսկ մնացած դիմումներն էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22