Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի շնորհակալագրերով խրախուսեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մարզից հաղթող ճանաչված դպրոցականների

04.05.2022

Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատությունների 19 աշակերտ դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետան փուլում նվաճել են 22 մրցանակային տեղ։ 4 աշակերտ արժանացել են 1-ին, 3 աշակերտ՝ 2-րդ, 4 աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների, 11 աշակերտ՝ գովասանագրերի։
Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գեղարքունիքի մարզից օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչված և ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից դիպլոմների արժանացած աշակերտներին։
Շնորհակալագրով խրախուսվեցին նաև 1-ին կարգի դպլոմի արժանացած 4 մրցանակակիրների ուսուցիչները։
Կարեն Սարգսյանը շնորհավորեց դիպլոմակիրներին և նրանց ուսուցիչներին՝ ձեռք բերած հաղթանակի համար, նորանոր հաջողություններ և հաղթանակներ մաղթելով նրանց։
«Սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ և հպարտանում ձեր ձեռքբերումներով։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում, որ ուսման հանդեպ նման նվիրում եք ցուցաբերում և գովելի արդյունք ցույց տալիս։ Դուք եք լինելու մեր երկրի վաղվա կառուցողը, շենացնողն ու հզորացնողը, ուստի կցանկանամ, որպեսզի ձգտեք և ավելի լավ սովորեք, դառնաք բանիմաց մասնագետներ, ձեր գիտելիքներով օգտակար լինեք ձեր ընտանիքներին, շրջապատին, մեր երկրին։ Միաժամանակ շնորհավորում եմ և առանձնահատուկ շնորհակալություն հայտնում մեր մանկավարժներին, քանի որ նրանց քրտնաջան և անձնվեր աշխատանքի արդյունքն է այս հաղթանակը»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տվյալներով առաջին կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը՝ գերմաներեն, Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Նարեկ Սաֆարյանը՝ աշխարհագրություն, Լճաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը եւ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Եվա Օհանյանը՝ հայ եկեղեցու պատմություն առարկաներից։
Երկրորդ կարգի դիպլոմի են արժանացել Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Սյուզի Թովմասյանը եւ Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ հայոց լեզու եւ Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Արաքս Մնացականյանը՝ գրականություն առարկաներից։
Երրորդ կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Արամ Մարտիկյանը՝ պատմություն, Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտ Հովհաննես Ղազարյանը՝ քիմիա, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էմմա Մանուկյանը եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանուելա Ղազարյանը՝ գրականություն առարկաներից։
Ակտիվ մասնակցության համար Հայ եկեղեցու պատմություն առարկայից գովասանագրի են արժանացել Սեւանի ավագ դպրոցի աշակերտ Արաքս Մնացականյանը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էմմա Մանուկյանը, Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Սարգսյանը եւ Սոֆյա Մամիկոնյանը։
Աշխարհագրություն առարկայից գովասանագրի են արժանացել Մարտունու ավագ դպրոցի աշակերտներ Արամ Երիցյանը եւ Արամ Շահինյանը, Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոֆյա Օհանյանը։
Գերմաներեն առարկայից գովասանագրի են արժանացել Ճամբարակի ավագ դպրոցի աշակերտուհի Նազելի Աբրահամյանը, կենսաբանություն առարկայից՝ Վարդենիսի ավագ դպրոցի աշակերտուհի Էլեն Թադեւսոյանը, մաթեմատիկա առարկայից՝ Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտ Գագիկ Պետրոսյանը, ռուսաց լեզու առարկայից՝ Մարտունու ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Երիցյանը։
Առանձնահատուկ հաղթանակներ է արձանագրել Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ նվաճելով 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ եւ գովասանագիր 3 տարբեր առարկաներից։
Դիպլոմակիրների և նրանց ուսուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը ներկայացրեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակցության 2021 և 2022 թվականների ցուցանիշները, հավելելով, որ այս տարի դպրոցականների շրջանում մեծ ակտիվություն է արձանագրվել թե մասնակցության, թե գրանցված ձեռքբերումների տեսանկյունից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47