Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի կառավարության որդեգրած՝ տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում

03.05.2022

ՀՀ կառավարությունը Ճամբարակի սուբվենցիոն ծրագրերի համար ներդրել է 76 միլիոն 213 հազար 401 դրամ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիեն 4 ծրագրեր, որոնց մեկնարկը տրվել է 2021 թվականից։
Ճամբարակի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման, Ճամբարակ քաղաքի Բաբաջանյան եւ Նարեկացի փողոցների հետիոտնային ճանապարհների սալարկման, ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի եւ Դպրաբակ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 124 միլիոն 406 հազար 240 դրամ է, որից 76 միլիոն 213 հազար 401 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 48 միլիոն 192 հազար 839 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանի ներդրումը։
Ծրագրերի ավարտից հետո կլուսավորվեն Ճամբարակ քաղաքի Զորավար Անդրանիկ եւ Սարալանջ փողոցները եւ Գետիկ ու Դպրաբակ գյուղերը՝ 3420 մետր ընդհանուր երկարությամբ:
Նարեկացի եւ Բաբաջանյան փողոցներում կսալարկվի հետիոտնային ճանապարհը, որով Վերին Ճամբարակ թաղամասը կկապվի Ճամբարակ քաղաքի կենտրոնին:
Ամբողջովին կհիմնանորոգվեն Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկը եւ Դպրաբակի մշակույթի տունը։
Բոլոր չորս ծրագերի ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22