Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

02.05.2022

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության սկզբում ամփոփվեցին 2022 թվականի ապրիլի 30-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները։ Մարզի 6 խոշորացված համայնքներին ամրակցված պատասխանատուները զեկուցեցին իրենց իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքներում և տարածքներում իրականացված աշխատանքների մասին, առանձնացրին այն բացթողումները, որոնք արձանագրվել են շաբաթօրյակի ընթացքում։
Իր գոհունակությունը հայտնելով շաբաթօրյակի արդյունքների մասին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ առանձին բնակավայրերում և տարածքներում առկա են որոշակի բացթողումներ, որոնք հնարավոր չէ շտկել մեկ շաբաթօրյակի ընթացքում։
«Շրջակա միջավայրի և բնակավայրերի մաքրությունը լիարժեքորեն ապահովելու համար մենք պետք է հետևողական աշխատանք տանենք և մի քանի շաբաթօրյակների միջոցով կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Դրա համար պետք է կրկին քարտեզագրվեն դեռևս չմաքրված տարածքները, ներգրավվեն համապատասխան ռեսուրսներ և, ըստ կազմված ժամանակացույցի, իրականացվեն մաքրման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման համար հանձնարարում եմ՝ համագործակցել համայնքապետարանների հետ, վերահսկել կատարվող աշխատանքները և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Քննարկվեցին նաև նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականները, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերի հանրային իրազեկմանը, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին, մարզի համայնքներից սուբվենցիոն ծրագրերի փաթեթների ներկայացման ժամկետներին, համավարակի դեմ իրականացվող պատվաստումներին, ընթացիկ բնույթի այլ հարցերի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարաեց ԿՄՍ վարչությանը՝ նախապատրաստական աշխատանքներ տանել «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մարզային փուլի անցկացման ուղղությամբ։
Մարզպետի կողմից ստորաբաժանումների ղեկավարները ստացան հերթական հանձնարարականները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52