Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

02.05.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։
Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 հազար 718 դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանի ներդրումը։
Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են 45 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 4 փողոցներ կսալարկվեն տուֆ քարով։ Սալարկվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կկազմի 6500 քառակուսի մետր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52