Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ ամփոփվեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակության այցը

01.05.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ ամփոփվեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակության աշխատանքային քննարկումների, մարզ կատարած աշխատանքային այցերի, տուրիզմի, կրթամշակութային և առողջապահական ոլորտներում կայացած հանդիպումների արդյունքները։
Հանդիպմանը ներկա էին Իզերի դեպարտամենտի համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը և «Աֆրատ» կազմակերպության տուրիզմի զարգացման ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն։
Հյուրերը նշեցին, որ ունեցել են բավականին հագեցած աշխատանքային օրեր և տպավորված են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հանդիպումներով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության ներկայացուցիչներին, Իզերի դեպարտամենտին և Գրենոբլի քաղաքապետարանին՝ մարզի կենսական նշանակության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի համար։
Խոսվեց նաև մարզում քայլարշավային տուրիզմի ներդրման հետ կապված նախապատրաստական աշխատանքների, մարզ ժամանած քայլարշավային տուրիզմի ոլորտի ֆրանսիացի մասնագետներին աջակցելու, այս ընթացքում համագործակցություն իրականացնելու մասին։
Այնուհետև կողմերը քննարկեցին 2022 թվականի հունիսի 29-30-ը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովին մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզից մեկնող պատվիրակության մասնակցության, նախատեսվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքների, տեխնիկական բնույթի և այլ հարցեր։
Ինչպես նշվեց, համաժողովի նպատակն է համախմբել դերակատարների, ովքեր ներգրավված են ապակենտրոնացված համագործակցության ծրագրերում և իրենց գործունեությամբ նպաստում են համայնքների կայուն զարգացմանը, կայուն տուրիզմի ներդրմանը, ի հայտ եկող խնդիրներին և այն գաղափարներին, որոնք ընդհանուր հետաքրքրություն կարող են առաջացնել ներդրողների շրջանում։
Կայանալիք համաժողովին Գեղարքունիքի մարզը հանդես կգա տուրիզմի զարգացման խնդիրների և հեռանկարների ներկայացմամբ։
Խոսվեց նաև աշխատանքային բնույթի այլ ծրագրերի նախապատրաստման մասին, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։
Կողմերի միջև հերթական հանդիպումը կկայանա 2022 թվականի հունիս ամսին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47