Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ
01.05.2022
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։
Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել
ընդօրինակման առարկա։
Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ արժանապատիվ աշխատանքն առավել ևս, քանզի այն երկրի ամրապնդման և լիարժեք կյանքի ապահովման գրավականն է։
Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը՝ ամեն
ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան։ Հայի ստեղծագործ
մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի տարբեր
անկյուններում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։
Բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում այժմ էլ պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ են փոխանցվում լավագույն ավանդույթները։
Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ։ Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին։
Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու
ստեղծագործ աշխատանք՝ ի նպաստ և բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի անխափան զարգացման։