Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

30.04.2022

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում մեկնարկեցին համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են ավելի քան 43 հազար մասնակից, որից շուրջ 7 հազարը ներկայացնում է մասնավոր հատվածը, իսկ մոտ 36 հազարը՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների, «Սևան» Ազգային պարկի, «Գեղարքունիք» ՋՕԸ աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված է 238 միավոր տեխնիկա։ Ամենուրեք իրականացվում են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ։ Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, բակերը, հարակից տարածքները, Սևան ազգային պարկի անտառային տարածքները, գետաբերանները, պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի շրջակայքը, կրթական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների բակերը և դրանց հարող տարածքները։
Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները, որպես համակարգողներ, ամրակցված են մարզի համայնքներին և բնակավայրերին, սանիտարական աշխատանքների ընթացքը վերահսկելու և անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու նպատակով։ Շաբաթօրյակի ընթացքում գործի են դրվել համայնքապետարանների կողմից նախապես կազմված գործողությունների պլանների և քարտեզագրված տարածքների սխեմաները, օգտագործվում է նախապես գույքագրված և շաբաթօրյակի համար անհրաժեշտ տեխնիկան։
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ շաբաթօրյակի ընթացքում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի հեռացվող աղբը սահմանված վայրերում տեղափոխելու և դրանք ծածկելու գործընթացին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարում է շրջայց՝ շաբաթօրյակի աշխատանքները դիտարկելու նպատակով։
Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվում է մարզային և հանրապետական ԶԼՄ-ների միջոցով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52