Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային առաջնությունը

29.04.2022

Ապրիլի 29-ին Գավառ քաղաքի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային առաջնությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի, Ծակքարի, Գանձակի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Գավառի թիվ 2 Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցների, ինչպես նաեւ Ճամբարակի, Գավառի Հացառատ թաղամասի եւ Նորատուսի հավաքական թիմերը։ Մրցաշարն անցկացվեց օլիմպիական մրցակարգով, 3 խաղափուլով, որը վարեց միջազգային կարգի մրցավար Ստյոպա Սարգսյանը։
Մրցող զույգերը որոշվել էին վիճակահանությամբ։ Եզրափակիչ դուրս եկան Ճամբարակի եւ Գավառի Հացառատ թաղամասի հավաքական թիմերը։ Ծավալված համառ պայքարում մրցաշարի հաղթող ճանաչվեց Ճամբարակի հավքական թիմը։ Երրորդ տեղի համար պայքարում Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի թիմը հաղթեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմին։ Հաղթողները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով, հավաստագրերով եւ վոլեյբոլի գնդակներով։
«Շնորհավորում եմ մարզիչներին եւ մարզիկներին այս մարզական միջոցառման կապակցությամբ, ցանկանում նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ։ Ուրախալի է, որ մարզական այս միջոցառումն իր շուրջ այսքան շատ մասնակից թիմեր հավաքեց։ Ուրախալի էր նաեւ տեսնել, թե ինչ բարձր մակարդակով էին թիմերն անցկացնում հանդիպումները, ինչպիսի անզիջում պայքար էր ծավալվել։ Մենք շարունակելու ենք օժանդակել մեր դպրոցներին ու մարզիկներին, հաճախակի ենք կազմակերպելու նման մրցաշարեր, որպեսզի մարզաձեւերը դառնան ավելի մասսայական, մեր պատանիներն ու երիտասարդները կարողանան ոչ միայն սպորտով զբաղվել, այլ նաեւ հաջողություններ գրանցել պաշտոնական տարբեր մրցաշարերում»,- շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22