Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր

29.04.2022

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի եւ տարածքների պատասխանատուների հետ քննարկեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաեւ ոլորտում առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։
Ինչպես զեկուցեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, նախորդ տարվա երաշտի առաջացրած դժվարությունները հիմնականում հաջողվել է հաղթահարել կազմակերպված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ։
«Մեր հաշվեկշռում եղած 1966 հեկտար հողամասերը ոռոգվել են առանց ուշացումների։ Այսօրվա դրությամբ ոռոգման վարձավճարների գանձումը հասցրել ենք մոտ 95 տոկոսի։ Այս տարի էլ պետք է կարգավորենք բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները, հաղթահարենք ի հայտ եկած դժվարությունները, որպեսզի կազմ ու պատրաստ լինենք ոռոգման շրջանի մեկնարկին ու ընթացքին։ Ջրամատակարարման քսան կետերում նախորդ տարում կառուցվել է ջրաչափական դիտակետեր, որտեղ այս տարի տեղադրվելու է ջրաչափական հաշվառող սարքերը։ Իրականացված ծրագրերի արդյունքում նախատեսում ենք ավելացնել մեր հաշվեկշռում առկա ոռոգելի տարածքները՝ այն հասցնելով մինջեւ 2100 հեկտարի։ Նախորդ տարվա ընթացքում Լանջաղբյուրի «Թիվ 1» ջրամբարում հարամի էր բացվել, որի վերականգնման համար մեր ընկերությանը հատկացվել էր 3500000 միլիոն դրամի։ Շինարարական աշխատանքներն այս ուղղությամբ սկսել ենք անցած աշնանը, որն արդեն ավարտել ենք, եւ այժմ ջրամբարում իրականացվում է ջրալրում։ Գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 25 միլիոն դրամ, որը 5 միլիոն դրամով ավելի է 2021 թվականին տրամադրված միջոցներից։ Դա հնարավություն է ստեղծում՝ ի հայտ եկած խնդիրները ժամանակին շտկելու, ոռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար։ Այս պահին, պայմանավորված ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի փոփոխությամբ, նոր պայմանագրեր ենք կնքում ջրօգտագործողների հետ։ Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում նորոգում ենք ներտնտեսային եւ միջտնտեսային ոռոգման ցանցերը, իրականացնում խորքային հորերի մաքրում ու նորոգում, պոմպակայաններում տեխնիկական խնդիրները կարգավորելու աշխատանքներ։ Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ այս տարի ՀՀ կառավարության եւ «Եվրասիական զարգացման բանկի» համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Արդիականացվելու են Ծովինարի «Մեծ առու», Մարտունի եւ Վաղաշեն համայնքներին ոռոգման ջուր մատակարարող «Մանասի առու» եւ Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքները։ Երեք ծրագրերի նախագծերն էլ հաստատված են արդեն, առաջիկայում կձեռնարկվեն շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը եւ «Գեղարքունիք» ՋՕ ընկերությանը հանձնարարեց ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ոռոգման շրջանը պատշաճ կերպով դիմավորելու, նախորդ տարիներից կուտակված պարտքերը նվազագույնի հասցնելու, ապօրինի ջրօգտագործումները կանխելու ուղղությամբ։
Կարեն Սարգսյանը ներկայացրեց, որ այս տարի համեմատած նախորդ տարիների՝ գրեթե կրկնակի անգամ ավելացել են ոռոգման համակարգի արդիականացման սուբվենցիոն հայտերը։ «Վստահ եմ, որ այս ծրագրերն իրականացնելուց հետո նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները և կավելանան ոռոգելի տարածքները»,- նշեց մարզպետը։
Ամփոփելով իր խոսքը Կարեն Սարգսյանը հայտնեց, որ ևս մեկ անգամ հանդիպում կունենան՝ ոռոգման մեկնարկից առաջ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47