Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներն այցելեցին Կարմիրգյուղի ԲԱ և Գանձակի ԱԱՊԿ

29.04.2022

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում 2020-2021 թվականների ընթացքում իրականացվել են Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիայի և Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 29-ին Իզերի դեպարտամենտի համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը, «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատուներ Ժան-Կլոդ Ռոսսեն և Քլոե Վալսը, Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի տնօրեն Լիլյա Շալունցը այցելեցին նշված բնակավայրեր և դիտարկեցին իրականացված աշխատանքների արդյունքը։
Հյուրերին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։
Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Լուսինե Մուսոյանի ներկայացմամբ «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում նշված ժամանակահատվածում փոխվել է ամբուլատորիայի տանիքը և վերանորոգվել շենքի առաջին հարկի միջանցքի պատերը, քարտադարանը, մեկ բուժսենյակ, փոխվել են պատուհաններ, անցկացվել է ընդհանուր ջեռուցման համակարգ, տեղադրվել ջրատաքացուցիչ։
Գանձակի ԱԱՊԿ-ում նույն ծրագրի շրջանակներում 2021 թվականին փոխվել է 5 պատուհան։ «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեի տեղեկացմամբ նախատեսվում է 2022 թվականին Գանձակի ԱԱՊԿ-ում իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ և անցկացնել ջեռուցման համակարգ։
Ծրագրի շրջանակներում Կարմիրգյուղի բուժամբուլատորիային և Գանձակի ԱԱՊԿ-ին է տրամադվել 1-ական էլեկտրոսրտագիր և ճնշաչափ։
Այցի ավարտին հյուրերն իրենց գորհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքների վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցին բուժանձնակազմերին՝ կատարված աշխատանքները պահպանելու ինչպես նաև տրամադրված գույքը խնամքով օգտագործելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47