Նորություններ
Սևանի բազմագործառութային պետական քոլեջը կդառնա առաջադեմ տեխնոլոգիական ուսուցման կենտրոն արևային համակարգերի ոլորտում
28.04.2022
Հայաստանի Հանրապետության Սևան - Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քույր քաղաքաների միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևանում իրականացվել է «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագիրը, որի նպատակն է հիմնել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն էլեկտրատեխնիկայի և էներգետիկայի ոլորտներում։
Ծրագրի շրջանակներում անցկացվել է 5 շաբաթյա տեխնոլոգիական դասընթացներ, որն իրականացվել է ֆրանսիական նորմերին համապատասխան՝ ապահովելով մրցունակությունն ու նորարարությունը էներգետիկ շուկայում։
Ապրիլի 28-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթացի փակման արարողությունը՝ հայ և ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ։ Արարողության ընթացքում դասընթացի 12 մասնակիցների տրվեցին վկայականներ ապա ձեռնակրությունների և մասնակիցների միջև կնքվեց գործառնական պրակտիկայի պայմանագրեր։
Իրականացված ծրագրի վերաբերյալ ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ով շնորհավորեց Սևան համայնքին և վերապատրաստված մասնագետներին, շնորհակալություն հայտնեց Գրենոբլի քաղաքապետարանին և հովանավորներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար։ Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են սոցիալ-տնտեսական բազմապիսի խնդիրների կարգավորմանը և ավելի են ընդլայնում երկու կողմերի միջև ձևավորված բարեկամությունը։
«ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագիրն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Օվեր-Ռոն-Ալպ հայկական ֆեդերացիայի համագործակցությամբ։