Տպել
Նորություններ
Շողակաթ խոշորացված համայնքից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել 11 շահառու
28.04.2022

Շողակաթ խոշորացված համայնքից պետական աջակցության ծրագրերից օգտվել ցանկացողների թիվը 11-ն է, որից 3 շահառու դիմել են 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, 5 շահառու՝ 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության և 3 շահառու՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով։