Նորություններ
Ապրիլի 30-ին միացի՛ր համապետական շաբաթօրյակին
28.04.2022

Հարգելի՛ հայրենակիցներ
Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի ապրիլի 30-ը մեր երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք ձեզ՝ ապրիլի 30-ին չափազանց զգույշ երթևեկել հատկապես միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներով, որտեղ այդ օրը սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացնում քո, մեր և բոլորիս հայրենակիցները։ Իսկ դժբախտ պատահարներից խուսափելու լավագույն միջոցը երթևեկության կանոնների խստիվ պահպանումն է։
#մաքուր_պահենք_մեր_մարզը
#համապետական_շաբաթօրյակ
#միացիր
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան