Նորություններ
Մարտունի խոշորացված համայնքից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել 14 շահառու
26.04.2022

Մարտունի խոշորացված համայնքից պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացողների թիվը 14-ն է, որից 4 շահառու դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 2 շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, 3 շահառու՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», 2 շահառու՝ ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության և 1-ական շահառուներ՝ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրերից օգտվելու նպատակով։