Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան խոշորացված համայնքից ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել 27 շահառու

25.04.2022

Սևան խոշորացված համայնքից պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերից օգտվել ցանկացող շահառուների թիվը 27 է, որից 17-ը դիմել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, 1-ական շահառու՝ ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության, 3 շահառու՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցություն», 3 շահառու՝ 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման և 2 շահառու՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով։
Սույն ծրագրերը Սևանի շահառուների կողմից ընտրվել են՝ գյուղատնտեսական տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումից օգտվելու, այգեգործության զարգացման, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության,փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների հիմնման, «խելացի» անասնաշենքերի կառուցման, տավարաբուծության զարգացման, գյուղատնտեսական տեխնիկաների ձեռքբերման նպատակով, կարևորելով պետության կողղմից ցուցաբերվող աջակցությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52