Նորություններ
Տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է
25.04.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի գազաֆիկացման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, այժմ գտնվում են ընթացքի մեջ։
Ծրագրի պայմանագրային արժեքը 92 միլիոն 973 հազար դրամ է, որից 58 միլիոն 851 հազար 946 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 34 միլիոն 121 հազար 113 դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանի ներդրումը։
Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 95 տոկոսով։
Եթե մինչև ծրագրի մեկնարկը Սոթքում բնական գազից օգտվում էին 5 տնտեսություն, ապա ծրագրի ավարտի արդյունքում այստեղ բաժանորդների թիվը կավելանա ևս 200-ով։