Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեցին «Սպորտլանադիա» մարզական միջոցառման Գեղարքունիքի մարզային փուլերը

23.04.2022

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերի մրցումները: Այն նպատակ ուներ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, նրանց ֆիզիկական որակների բարելավմանը, ինչպես նաև դպրոցներում ֆիզկուլտուրային և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպմանը:
Միջոցառումը մեկնարկեց մարտի 1-ից՝ ներդպրոցական փուլով: Այս փուլում անցկացվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև, որի արդյունքում ձևավորվեցին դպրոցների հավաքական թիմերը: 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտները հավաքական թիմերում ընդգրկվել էին 5 տղա և 5 աղջիկ ձևաչափով։ Միջոցառման ծրագրում ընդգրկված էին 5 խաղային մարզաձևեր:
Ներդպրոցական փուլին մասնակցել են 1-3-րդ դասարանների 6860 և 4-6-րդ դասարանների 7385 աշակերտներ: Դպոցներում ձևավորված թիմերը մասնակցեցին համայնքային փուլի մրցումներին: Համաձայն մրցումների կանոնակարգի այս փուլի մրցումները կազմակերպվեցին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում: Համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը մասնակցեցին մարզային փուլի մրցումներին:
1-3-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպված մրցումների մարզային փուլն անցկացվեց 2022 թվականի ապրիլի 15-ին Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում: Համառ պայքարում առաջին մրցանակային տեղը գրավեց Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղում էր Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը: Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը մայիսի 7-ին մարզը կներկայացնի Գյումրիում կայանալիք մրցումների եզրափակիչ փուլում:
4-6-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպված մրցումների մարզային փուլը տեղի ունեցավ 2022 թվականի ապրիլի 22-ին Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում: Ծավալվեց հետաքրքիր և անզիջում պայքար, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ հորիզոնականում էր Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրուդում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը: Վանաձորում մայիսի 10-ին անցկացվող «Սպորտլանադիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլին մազը կներկայացնի Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը:
Մարզային փուլում մրցանակային տեղեր գրաված բոլոր թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22