Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու ցանկություն է հայտնել Գեղարքունիքի մարզի 67 շահառու

22.04.2022

Գեղարքունիքի մարզից ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 13 ծրագրերից օգտվելու հայտ է ներկայացրել 67 շահառու։ Ներկայացված փաթեթը ընդգրկում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների», «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռբերման աջակցության», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման» փորձնական ծրագրերը:
Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետների կողմից մարզի համայնքներում այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ կատարելուց հետո դրանցից օգտվելու ցանկություն է հայտնել 67 շահառու։ Համայնքներից, ընտրված ծրագրերի վերաբերյալ առաջիկայում կներկայացնենք նաև առանձին հրապարակումներ։
Նշենք նաև, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրից օգտվելու նպատակով Գեղարքունիքի մարզի համայնքներից հայտ է ներկայացրել 10569 շահառու։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22