Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք
21.04.2022

ՀՀ կառավարության աջակցությամբ Վարդենիկում իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը կավարտվի այս տարի:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը։
Ծրագրի պայմանագրային արժեքը 289 միլիոն 531 հազար 508 դրամ է, որից 202 միլիոն 672 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 86 միլիոն 859 հազար 452 դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանի ներդրումը։
Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 35 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում կսալարկվեն Վարդենիկ գյուղի թիվ 3,4, 5, 6 փողոցները՝ 4045 գծամետր երկարությամբ և 21 554 քմ մակերեսով: