Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունն անում է ամեն հնարավոր բան` համայնքների արագ և համաչափ զարգացման համար

19.04.2022

Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Լճաշեն գյուղում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց մեկնարկը տրվել էր 2021 թվականին։
Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի ընդարձակման և մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի կառուցման ծրագրերի պայմանագրային արժեքը 23 միլիոն 819 հազար 348 դրամ է, որից 14 միլիոն 636 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 9 միլիոն 182 հազար 645 դրամը՝ Լճաշենի համայնքապետարանի ներդրումը։
2022 թվականի ապրիլի 19-ի դրությամբ երկու ծրագրերի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ծրագրերի իրականացման արդյունքում Լճաշենում փողոցային լուսավորության ցանցը կընդարձակվի 14 փողոցներում՝ մոտ 4,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 150 լուսատու, իսկ մարզադպրոցը կունենա ջեռուցման համակարգ, ինչի շնորհիվ այստեղ մարզիկները տարվա բոլոր եղանակներին մարզվելու հնարավորություն կունենան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22