Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի ավարտական քննարկումը

19.04.2022

Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ 4-րդ հանրային քննարկումը՝ Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Սևանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է ԵՄ Ջրային նախաձեռնություններ Պլյուս ծրագրի շրջանակներում:
Հանրային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով:
Հանրային քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կառույցների, շահառու և ազդակիր համայնքների, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ։

Հանդիպման ընթացքում ծավալվեց առարկայական քննարկում, որի ընթացքում փորձագետները պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին և տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։ Մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները ներառվել են իրականացվող ծրագրում։
Այսպիսով, Գեղարքունիքի մարզպետարանում 4 փուլով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքում վերջնական տեսքի բերվեց «Սևանի ջրավազանային կառավարման պլան» հիմնադրութային փաստաթղթը, որը ենթադրում է Սևանա լճի ջրի որակի, քանակի, կենսաբազմազանության պահպանություն և վերարտադրություն, ջրահավաք ավազանի այլ հիմնախնդիրների կարգավորում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47