Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

18.04.2022

Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին հանձնարարականների կատարման մասին, որոնք վերաբերում էին կրթության, առողջապահության, քաղաքաշինության, ֆինանսական, զարգացման ծրագրերի, գյուղատնտեսության ոլորտներում առկա և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը տվեց նոր հանձնարարականներ, որոնք առնչվում էին հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային պահպանությանը, Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի վերակազմակերպման արդյունքում իրականացվող աշխատանքներին, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրականացված իրազեկման աշխատանքներին և դրանց արդյունքներին, համավարակի դեմ պատվաստումների շարունակականության ապահովմանը, Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթների ներկայացմանը, այլ խնդիրների:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը:
«Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին պետք է ընդգրկվեն մարզի բոլոր պետական կառույցները, համայնքապետարանները, տնտեսվարող սուբյեկտները, մասնավոր ընկերությունները: Անհրաժեշտ է ներգրավել բավարար տեխնիկական միջոցներ և մարդկային ներուժ, կատարել իրականացվող աշխատանքների քարտեզագրում, որպեսզի նախապես պլանավորված աշխատանքները իրականացվեն բարձր մակարդակով: Շատ կարևոր է, որ շաբաթօրյակի ընթացքում հավաքված և աղբավայրեր տեղափոխված աղբը անմիջապես հողածածկվի, որպեսզի նվազագույնի հասցվի շրջակա միջավայրի հետագա աղտոտումը»,- նշեց մարզպետը:
Շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման ուղղությամբ Կարեն Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց լրացուցիչ այլ հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22