Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի հրաշափառ հարության առթիվ

16.04.2022

Սիրելի՛ հայրենակիցներ,
Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվող Ճրագալույցի պատարագին։
Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։
Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն էր ասում՝ եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատքը։
Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է։
Սուրբ Հարության տոնի մեջ մեծ մարդասիրություն կա։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։
Ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր հայրենակիցները։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։
Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ոգևորել, զորություն տվել և կոչել նոր գործերի։
Մենք չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայիս և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, ավելի զգոն, կազմակերպված, կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։
Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի։
Աստված մեր ժողովրդին Փրկիչ և Պահապան։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47