Նորություններ
Դպրոցների տնօրենները ծանոթացան ավարտական քննությունների ընթացակարգում կատարված փոփոխություններին
15.04.2022

Ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի և ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների տնօրենների հետ կայացավ հանդիպում, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը և կենտրոնի աշխատակից Մեսրոպ Բաբայանը:
Նրանք հանգամանալից ներկայացրին 2021-2022 ուսումնական տարվա պետական ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացի հետ կապված փոփոխությունները, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան որոշմամբ` 2022 թվականի ապրիլի 15-ից հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կմեկնարկեն քննությունների մասնակցության հայտագրումները, որոնց ավարտի վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի մայիսի 10-ը: