Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում

15.04.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում խոսեց դպրոցներում իրականացվող աշխատանքների և առաջիկա անելիքների մասին:
«Հարգելի տնօրեններ, շուտով ավարտին կմոտենա 2021-2022 ուսումնական տարին, և ես կցանկանամ, որպեսզի դրա հետ կապված բոլոր գործընթացները կազմակերպվեն և իրականացվեն օրենքի պահանջին համապատասխան: Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է` աջակցել ձեզ ի հայտ եկած խնդիրների կարգավորման գործում: Վերջերս Գեղարքունիքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզից ներկայացված դիմորդներին նշված բուհում կտրվեն որոշակի արտոնություններ: Ուստի կխնդրեի, որպեսզի ավարտական դասարանների աշակերտներին իրազեկեք այդ նախաձեռնության մասին, որը գուցեև բերի մեր մարզից տվյալ բուհում դիմորդների թվի ավելացման:
Հորդորում եմ, որպեսզի կոլեկտիվներում ակտիվ քննարկումներ ծավալվեն մանկավարժների կամավոր ատեստավորման վերաբերյալ, որպեսզի նրանց ներգրավվածությունը գործընթացին ավելի ընդգրկուն լինի:
Նաև դպրոցները պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքներին և 2022 թվականի մայիսի 14-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» խճուղավազք մրցույթին»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսեց նաև հանրակրթական դպրոցներում մանկավարժների անհարկի բացակայությունների և հանցագործության տարր պարունակող երևույթների բացառման, ուսման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին հանրակրթության ոլորտում ներգրավելու, պատվաստումների գործընթացի շարունակական ապահովման, դպրոցական գույքի առկայության և դպրոցամերձ հողամասերի պատկանելության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22