Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարժանքներ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում

13.04.2022

Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»` ԱՌՆԱՊ հիմնադրամը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) գործնական պարապմունքներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի շահառու դպրոցներում։ Ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի, Արտանիշ, Ջիլ, Գեղամասար, Արեգունի, Արփունք, Ավազան, Ծափաթաղ, Փամբակ,  Սոթք, Կութ, Շատվան եւ Նորաբակ բնակավայրերի դպրոցները:
Նպատակը՝ անձնակազմին սովորեցնել վարժանքներ անել՝ հաշվի առնելով դպրոցի աղետների ռիսկի նվազեցման պլանը, ըստ սպառնացող վտանգների՝ կազմակերպել գործողությունները, փորձարկել ուսուցիչների ու աշակերտների տեսական գիտելիքները գործնականում: Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամ»-ը (UK CSSF):
ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ վարժանքներն անցկացվել են դպրոցների ԱՌԿ պլանների ուսումնասիրության արդյունքում մշակված սցենարների (երկրաշարժ, հրդեհ) համաձայն: Խաղարկվել են տարբեր գործողություններ՝ տարհանում, հաշվառում, բացակաների հայտնաբերում, տուժածներին առաջին օգնության եւ հոգեբանական աջակցության ցուցաբերում, ահազանգ ու հաղորդակցություն :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47