Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցի տնտեսված միջոցների հաշվին կիրականացվի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շուրջ 125 աշակերտների փոխադրումը թիվ 2 միջնակարգ դպրոց

11.04.2022

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ են թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների պատճառով նշված դպրոցի թվով 610 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: 610 աշակերտներից շուրջ 125 աշակերտ դպրոց է հաճախում 3 կմ-ից ավել հեռավորությունից, որը լուրջ դժվարություն է առաջացնում նրանց համար` ժամանակին դպրոց և դպրոցից տուն հասնելու հարցում:
Ելնելով ստեղծված իրավիճակից և հիմք ընդունելով Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի ներկայացրած դիմում-խնդրանքը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ստացել համաձայնություն` դպրոցի տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու և աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար:

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի և Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության մասնագետների հաշվարկներով մինչև ուսումնական տարվա ավարտը` 46 օր երթևեկելու դեպքում, աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար կպահանջվի 920 հազար դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 13:14:47