Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

08.04.2022

Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ընթացքի մեջ են գտնվում 2021 թվականից մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման և նոր աղբյուրակապի կառուցման ծրագրերը, որոնց իրականացման համար ներդրվել է 37 միլիոն 717 հազար դրամ, որի 23 միլիոն 134 հազար 840 դրամը կազմում է ՀՀ կառավարության, 14 միլիոն 582 հազար 160 դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանի ներդրումը։
Իրականացվող աշխատանքների արդյունքում մանկապարտեզում կավարտվեն շենքի առաջին հարկի ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման համակարգի նորոգման աշխատանքները, իսկ նոր աղբյուրակապի կառուցման ծրագրի իրականացմամբ Արծվանիստի տնտեսություններին մատակարարվող ջրի քանակությունը կավելանա շուրջ 13 լիտր վայրկյան հզորությամբ, կբարեկլավի գյուղի ընդհանուր ջրամատակարումը։
Մարտի 30-ի դրությամբ այստեղ արդեն իրականացվել են աշխատանքների շուրջ 90 տոկոսը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56