Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 219 միլիոն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի 18 սուբվենցիոն ծրագրերի համար

07.04.2022

Գեղարքունիքի մարզի համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված, 2022 թվականի ապրիլի 7-ի հերթական նիստում որոշում կայացվեց 2022 թվականի բյուջեից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 219 միլիոն դրամ՝ 18 ծրագրեր իրականացրած շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Այդ ծրագրերն են․
Ներքին Գետաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Ծովակ համայնքի 1-ին փողոցի ասֆալտապատում, Սարուխան համայնքի Ա. Իսահակյան, Ս. Թեհլերյան փողոցների և Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատում, Ճամբարակ համայնքի Բաբաջանյան փողոցի և Թթուջուր բնակավայրի ջրահեռացման աշխատանքներ, Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում, Մարտունի համայնքի 1-ին, 2-րդ, 3-րդ մանկապարտեզների տանիքներին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Ծովինար համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգում-3-րդ փուլ, Արծվանիստ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում, Ճամբարակ համայնքի ներհամայնքային Նադարյան փողոցի 1350 քառ. մ ընդհանուր մակերեսով հատվածի ասֆալտապատում և բարեկարգում, Վարդենիկ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, Ծովասար համայնքի մանկապարտեզի կառուցում, Ճամբարակ համայնքի Կալավան, Այգուտ, Դպրաբակ և Ներքին Ճամբարակ բնակավայրերում խաղահրապարակների կառուցում, Մեծ Մասրիկ համայնքի մշակույթի տան կառուցում (2-րդ փուլ), Վարդենիկ համայնքում գոյություն ունեցող 2 խորքային հորերի մաքրում և վերագործարկում (թիվ 1 և թիվ 2 խորքային հորեր) , Գեղամասար համայնքի 12 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցում, Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզի շենքի վերանորոգում, Նորատուս համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կառուցում, Երանոս համայնքի մսուր-մանկապարտեզի շենքի 2-րդ մասնաշենքի ուժեղացում և հիմնանորոգում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56