Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

12-ամյա Կարինա Սահակյանը «Սլավյանսկի բազար-2022» միջազգային փառատոնին կներկայացնի Հայաստանը

07.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեսի պետական քոլեջի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանի՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Սլավյանսկի բազար-2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի Հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը, որին մասնակցեց նաև Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, Գավառի արվեստի դպրոցի վոկալ բաժնի 2-րդ դասարանի սան Կարինա Սահակյանը։
Լավագույն կատարման համար Կարինան հաղթող ճանաչվեց և խրախուսվեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հավաստագրերով։
Երաժշտական փառատոնի ժյուրիի երաշխավորմամբ՝ փոքրերի խմբում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Կարինա Սահակյանը, ով 2022 թվականի հուլիսի 13-18-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար-2022» 31-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային փառատոնին։
Կարինա Սահակյանը բարձր առաջադիմություն ունի նաև հանրակրթական դպրոցում։
Երգ-երաժշտության հանդեպ ունեցած կարողությունների շնորհիվ նա մասնակցել է նաև մի շարք մրցույթների և փառատոնների՝ արժանացել տարբեր մրցանակների և խրախուսական նվերների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22