Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

06.04.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի ապրիլի 6-ին մարզպետարանում կատարեցի քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 47 հոգի:
Զգալի մասը ներկայացրած դիմումներում մարզպետարանից ակնկալում էին դրամական աջակցություն՝ ուսման վարձի վճարման, բնակարանային պայմանների բարելավման, տանիքների վերանորոգման, կոմունալ ծախսերի դիմաց կուտակված պարտքերի մարման համար:
Քաղաքացիների կողմից ներկայացրած մի շարք դիմումներ էլ վերաբերում էին դեղորայքի ձեռքբերմանը, աշխատանքի տեղավորմանը, զինվորական թոշակառու դառնալու և հաշմանդանության կարգի ձեռքբերման հարցում խորհրդատվություն ստանալուն, շինարարական ծրագրերում ներգրավվածությանը, մարզա-մշակութային միջոցառումների անցկացման հարցում աջակցությանը։
Դիմումատուների հիմնական մասի խնդրանքը տեղում բավարարվեց՝ նրանց ընտանիքներին ցուցաբերել որոշակի դրամական աջակցություն, ընդառաջել աշխատանքի տեղավորման հարցում, իսկ մնացած դիմումներն էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56