Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Շողակաթ համայնքում իրականացվել են իրազեկման աշխատանքներ

06.04.2022

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2022 թվականին հանրապետության մարզերում նախատեսված է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության» 13 ծրագիր, որոնք են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության», «2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության, «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության», «Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների», «Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռբերման աջակցության», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման» փորձնական ծրագրերը:
Սույն ծրագրերի մասին հանրությանը իրազեկելու և դրանցից օգտվելու հնարավորություններին ծանոթացնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներն այցելել են Շողակաթ համայնք, որտեղ հանդիպել են համայնքի, բնակավայրերի, ֆերմերային տնտեսությունների ղեկավարներին, գյուղատնտեսությամբ հետաքրքրված և դրանով զբաղվող կազմակերպություններին և անձանց, նրանց ծանոթացրել կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործման ձևերին և հնարավորություններին, տեղում ուսումնասիրել և գրառել ծագած խնդիրները, անհրաժեշտության դեպքում դրանց աջակցություն ցուցաբերելու համար:
Մարզպետարանի ներկայացուցիչները բավարար տեղեկատվություն ու խորհրդատվություն են տրամադրել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի շուրջ:
Հանդիպումների ընթացքում հողօգտագործողներին մանրամասն ներկայացվել է նաեւ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման կարգը։
Հանդիպման մասնակիցները խնդիր են բարձրացրել, սերմացուների ձեռքբերման, պետական աջակցության վարկերից օգտվելու հնարավորությունների, ոռոգման ջրի անհրաժեշտության, ինչպես և գյուղոլորտին վերաբերող այլ մտահոգությունների մասին:
Նրանց կողմից ներկայացված առաջարկները մարզպետարանի կողմից մեկ ընդհանուր փաթեթով կներկայացվի ՀՀ Էկոնոմիկաի նախարարություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22