Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ քննարկվեցին սննդի անվտանգության եւ անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցեր

03.04.2022

Ապրիլի մեկին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում սննդի անվտանգության կանոնների պահպանման, սպանդանոցային մորթի ապահովման եւ անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր։
Կարեւորվեց սպանդանոցային մսի եւ մսամթերքի վաճառքի կազմակերպման գործընթացը եւ փողոցային մորթի, անհայտ ծագման մսամթերքի վաճառքի արգելումն ու բացառումը։
Նշվեց, որ 2022 թվականի ապրիլի մեկին դրությամբ մարզում գործարկման են պատրաստ յոթ սպանդանոց, երկու սպանդանոցի շահագործումն էլ գտնվում է ավարտական փուլում։ Կարեւորվեց անասնահամաճարակների դեմ ուղղված միջոցառումների իրականացումը սահմանված ժամկետներում, առանց թերացումների կամ բացթողումների։
Գեորգի Ավետիսյանը խոսեց Ներքին Գետաշենի մեծածախ շուկայի եւ անասնաշուկայի գործունեության կանոնակարգման անհրաժեշտության մասին։ «Պետք է համատեղ ուժերով հասնենք նրան, որ այստեղ բացառվի ոչ հիգիենիկ պայմաններում կազմակերպվող սննդամթերքի, անհայտ ծագման մսամթերքների, նաեւ` թունաքիմիկատների, անասնաբուժական դեղերի վաճառքը։Պետք է վերահսկվի նաեւ վաճառվող անասունների շարժը` հետագա անախորժ դեպքերից խուսափելու համար»,-նշեց ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնեց իր պատրաստակամությունը` օրենքով նախատեսված բոլոր միջոցառումներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու, սննդի անվտանգության տեսչության հետ մշտական համագործակցություն իրականացնելու համար։
«Քննարկված բոլոր հարցերը շատ կարեւոր են ու առաջնահերթ լուծում պահանջող։ Մենք պետք է կարողանանք համատեղ ուժերով կանոնակարգել ու ապահովել սպանդանոցների գործունեությունը, կարգավորել սննդի անվտանգության ոլորտում ի հայտ եկած ցանկացած խնդիր, հետամուտ լինել անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների լիակատար իրականացմանը»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22