Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ

01.04.2022

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ Վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման 19-րդ կետից բխող հանձնարարականը, ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի կառավարման ապարատի 2023 թվականի բյուջետային հայտի և 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ներառյալ 2022 թվականի հաստատված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ համամասնությունը, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի ֆինասական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության աշխատակիցներ:
Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը մանրամասնորեն ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադառնալով 2022 թվականի հաստատված բյուջեին և 2023 թվականի հայտի տարբերությանը 2022 թվականի հաստատվածի նկատմամբ և հայտի տարբերությանը 2021 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ:
Վարչության պետը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:
ՀՀԳեղարքունիքի մարզպետարանի 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22