Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը

31.03.2022

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Գանձակ բնակավայրի խորքային հորի հորատման ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից և ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կշարունակվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։
Ծրագրի պայմանագրային արժեքը 44 միլիոն 960 հազար դրամ է, որից 31 միլիոն 472 հազար դրամը կազմել է ՀՀ կառավարության, 13 միլիոն 488 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանի ներդրումը։
Աշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 80 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Գանձակում ոռոգելի հողատեսքերը կավելանան շուրջ 40 հեկտարով, ոռոգման շրջանում անխափան ջուր կմատակարարվի շուրջ 300 տնտեսությունների։
Շինարարական աշխատանքները կվերսկսվեն առաջիկայում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56