Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն Ճամբարակ համայնքում

31.03.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի մարտի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակ համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց ավելի քան 25 քաղաքացի: Քաղաքացիների հիմնական մասը դիմում ներկայացրեց դրամական աջակցություն ստանալու խնդրանքով: Մի շարք քաղաքացիներ էլ մարզպետի տեղակալին ներկայացրեցին խնդիրներ` կապված առողջական վիճակի բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման և բնակարանային պայմանների բարելավման հարցերում աջակցություն ստանալու վերաբերյալ: Քաղաքացիների որոշ մասի դիմումներին տեղում տրվեց բավարար պատասխան, իսկ մնացած դիմումներն էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56