Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության աջակցությամբ 127 միլիոն 628 հազար 500 դրամ, որպեսզի Կարմիրգյուղը լուծի իր առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական բովանդակության խնդիրները

30.03.2022

Գավառ խոշորացված համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի փողոցների առանձին հատվածների ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կվերսկսվեն և կավարտվեն 2022 թվականի ընթացքում։
Ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 57 միլիոն 432 հազար 825 դրամ, իսկ Կարմիրգյուղի համայնքապետարանը ներդրել 70 միլիոն 195 հազար 675 դրամ։
Այստեղ աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ կդառնան Կարմիրգյուղի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Ս․ Ավետիսյան, Կ․ Դեմիրճյան, Զ․Շհոյան փողոցների առանձին հատվածներ։ Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կկազմի 1715 գծամետր, մակերեսը՝ 10 հազար 84 քառակուսի մետր։
Վերոնշյալ փողոցներում կկառուցվեն նաև ջրահեռացման առուներ` 1830 գծամետր ընդհանուր երկարությամբ, ինչի շնորհիվ ասֆալտապատ ճանապարհները կպաշտպանվեն ջրի քայքայման ազդեցությունից, իսկ ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորուստների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56