Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի կառավարության որդեգրած՝ տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում Ծովինարի սուբվենցիոն ծրագրերի համար ներդրվել է ավելի քան 136 միլիոն 439 հազար դր

29.03.2022

Ծովինար գյուղում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թվականից մեկնարկած մշակույթի տան վարչական շենքի կապիտալ վերանորոգման, խմելու ջրագծի կառուցման և մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրերը, որոնց իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 201 միլիոն 280 հազար 500 դրամ: Նշված գումարի 136 միլիոն 439 հազար 750 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ 64 միլիոն 840 հազար 750 դրամը` համայնքի ներդրումն է:
2022 թվականի մարտի վերջերի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 95 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինարի մշակույթի տունը հիմնանորոգված կլինի կիսով չափ, իսկ դահլիճի եւ սենյակների նորոգումը կշարունակվի ծրագրի հաջորդ փուլով:
Խմելու ջրագծի կառուցման արդյունքում Ծովինար գյուղը կունենա 8 կիլոմետր երկարության նորակառույց ջրատարի արտաքին ցանց, օրվա կարգավորիչ երկու ջրամբար, նոր աղբյուրակապեր, ինչն էլ կապահովի գյուղի 24 ժամյա ջրամատակարարումը:
Ծովինարի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները նախորդ տարի իրականացվել են շուրջ 65 տոկոսով։ Այս տարի ծրագիրը կշարունակվի և կավարտվի ամբողջությամբ, որի արդյունքում հիմնանորոգված կլինի մանկապարտեզի շենքն ամբողջությամբ՝ տանիքի նորոգմամբ, շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ, պատուհանների եւ դռների տեղադրմամբ, ջեռուցման համակարգի կառուցմամբ։ Նախատեսված է նաև խաղահրապարակի եւ սեպտիկ հորի կառուցում եւ գույքի ձեռքբերում, որից հետո մանկապարտեզը վերջին 22 տարիների դադարից հետո, վերջապես իր դռները կբացի գյուղի նախադպրոցական տարիքի ավելի քան 100 երեխաների առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56