Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունն անում է ամեն հնարավոր բան` համայնքների արագ և համաչափ զարգացման համար

28.03.2022

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում շարունակվում են 2021 թվականից մեկնարկած Ռոմանի փողոցի ասֆալտապատման եւ կահավորման, Վարդենիսի Խ․ Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման, Վարդենիսի փողոցային լուսավորության ցանցի եւ արեւային ֆոտովոլտային վահանակների տեղադրման, քաղաքի 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրերը, որոնց իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 302 միլիոն 381 հազար 170 դրամ:
Նշված գումարի 158 միլիոն 922 հազար 743 դրամը ներդրել է ՀՀ կառավարությունը, իսկ 143 միլիոն 458 հազար 427 դրամը` Վարդենիսի համայնքապետարանը:
Ռոմանի փողոցի ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն այստեղ կառուցվող խմելու ջրագծի շինարարության ավարտից հետո, որի արդյունքում Ռոման փողոցում ճանապարհը կասֆալտապատվի 360 մետր երկարությամբ եւ շուրջ 4000 քառակուսի մետր մակերեսով։
Խ․ Ստեփանյան փողոցում ճանապարհը կասֆալտապատվի 697 մետր երկարությամբ եւ 6970 քառակուսի մետր մակերեսով։ Միակողմանի մայթը կասֆալտապատվի 1,5 մետր լայնությամբ։
Վարդենիս համայնքի փողոցային լուսավորության ցանցի եւ արեւային ֆոտովոլտային վահանակների տեղադրման շինարարական աշխատանքների ավարտից հետո լուսավոր կդառնան Վարդենիս քաղաքի 20 փողոց, կտեղադրվի 600 լուսասյուն, 46,9 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը կսնուցի գիշերային լուսավորության համակարգը։
Վարդենիսում այս տարի ավարտին կհասցվեն նաև 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, որոնց արդյունքում հիմնանորոգված ու ապահով տանիք կունենան համայնքի բազմաբնակարան 4 շենքերում բնակվող շուրջ 150 ընտանիք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58