Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկական կենտրոնում

28.03.2022

Մարտի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Գավառի բժշկական կենտրոնում: Տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց շենքի բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ առկա պայմաններին, կատարված վերանորոգման աշխատանքներին եւ շինարարական թարմացումներին:
Ինչպես նշեց տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, Գավառի բժշկական կենտրոնն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, այն համալրված է որակյալ և հմուտ մասնագետներով, իսկ առանձին նեղ մասնագետները հրավիրվում են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից և տեղում, առկա հնարավորությունների շնորհիվ, կազմակերպում պացիենտների բուժումը, վիրահատությունները կամ այլ միջամտություններ և խորհրդատվություններ:
Բժշկական կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ` վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք հովանավորների աջակցությամբ հիվանդանոցի գույքը համալրվել է հեմոդիալիզի նոր մահճակալներով, սոնոգրաֆիայի և էխոկարդրոգրաֆիայի սարքավորումներով, բժշկական այլ պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնին է տրամադրվել շտապօգնության երկու ավտոմեքենա, իսկ հիվանդանոցի շենքի բակում, բարերարների աջակցությամբ կառուցվել է շտապօգնության ավտոմեքենաների կայանատեղի: Բարելավվել է բժշկական կենտրոնի շենքի մուտքը, առանձնացվել շտապօգնության ծառայությունը, դեղատունը, հեմոդիալիզի բաժանմունքի մուտքը: Գարիկ Սողոմոնյանի տեղեկացմամբ` նախատեսված է առաջիկայում ևս ընդլայնել և հզորացնել այդ բաժանմունքը, առանձին գույքով և գերժամանակակից սարքավորումներով վերազինել նաև կենտրոնի լաբորատորիան, որը ևս կիրականացվի բարերարի աջակցությամբ:
Գավառի բժշկական կենտրոն կատարած շրջայցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց հիվանդասենյակներում և վիահատարաններում ստեղծված պայմանները, առաջին բուժօգնության ապահովման հնարավորությունները, տնօրենի հետ քննարկեց կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող խնդիրները, զրուցեց բուժվող քաղաքացիների և բուժաշխատողների հետ:
Մարզպետը իր գորհունակությունը հայտնեց Գավառի բժշկական կենտրոնում ստեղծված հնարավորությունների և պայմանների ստեղծման, սանիտարական վիճակի ապահովման և ընդհանուր աշխատանքների կազմակերպման համար` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել կենտրոնին ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:38:58