Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչը մարզում կիրականացնի ծրագրի 2-րդ փուլը

16.03.2022

Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԶԾ գենդերային հավասարության ծրագրերի պորտֆոլիոյի ղեկավար Նատալյա Հարությունյանին և ՄԱԶԾ Հարավային Կովկասում «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանին:
ՄԱԶԾ ծրագրի ՀՀ բաղադրիչն իրականացվել է Վրաստանի ՄԱԿ-Կանայք կառույցի հետ գործընկերությամբ՝ զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության և ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի գլխավոր գործընկերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ առանձին գործողությունների մասով ծրագրին աջակցում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ծրագրի նպատակն է` զարգացնել Հայաստանի մարզերում բնակվող անապահով և սոցիալապես մեկուսացված խմբերի կանանց, երիտասարդությանը, որպեսզի նրանք տնտեսապես հզորանան և ընդգրկվեն ՏԻՄ ոլորտում` որոշումների կայացման գործընթացներին:
Նատալյա Հարությունյանը և Արմեն Բեժանյանը ներկայացրին ծրագրի առաջին փուլի ընթացքում 2018-2021 թվականներին մարզի Ճամբարակ, Գեղամասար, Շողակաթ, Վարդենիս համայնքներում իրականացված աշխատանքները և ստացված արդյունքները:
Ըստ նրանց՝ կատարված աշխատանքների ընթացքում արդեն գրանցվել է գոհացուցիչ արդյունք` կանանց ներգրավվածության, նրանց զբաղվածության, հմտությունների և հնարավորությունների ձևավորման, տեղական մակարդակում նրանց պլանավորմանը և բյուջետավորմանը մասնակցելու, հանրային կարծիքի, գիտելիքների և հմտությունների ձևավորման, հանրային ծառայությունների ոլորտի ռազմավարություններում և պլանավորված միջոցառումներում գենդերային հավասարության արմատավորման և ծրագրի նպատակներից բխող այլ ուղղություններում:
«Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչի 2-րդ փուլում, որն իրականացվելու է 2021-2024 թվականներին, ընդգրկված է նաև Մարտունի համայնքը: Ինչպես նշվեց, այս փուլում ևս նախատեսվում է տարբեր մեթոդների կիրառմամբ բարձրացնել կանանց սոցիալական հմտությունները, տնտեսական հնարավորությունները` ինքնազբաղված լինելու կամ Հայաստանում աշխատանքային հատվածին միանալու, տեղական պլանավորման և բյուջետավորման քննարկումներին մասնակցելու, որի վերջնարդյունքում ծրագրի պատասխանատուները տեսնում են գրանցվող եկամտի աճ, բարելավված աշխատանք, մասնավոր ընկերությունների հետ համագործակցության ընդլայնում, կանանց մոբիլիզացմամբ խնդիրների լուծում և այլ ցուցանիշներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ՄԱԶԾ ներկայացուցիչներին՝ մարզում նման ծրագիր իրականացնելու համար և պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում աջակցել գործընթացին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին՝ մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել ծրագրի շնորհանդես Գեղարքունիքի մարզպետի և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56