Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագրի իրականացման մարզային կառույց

15.03.2022

Մարտի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին և թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի և Քրիստիան Հենշելի միջև կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ էլ, մարզային համակարգողի միջոցով, կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ: Թիմի ղեկավարը նախ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին` ընձեռված հնարավորության համար և հույս հայտնեց, որ այն կնպաստի ծրագրի ավելի արդյունավետ իրականացմանը:
Այնուհետև Քրիստիան Հենշելը ներկայացրեց EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք կաջակցեն ՀՀ կառավարությանը և կկարգավորեն Սևանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝ EU4Sevan ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում նախատեսվում է մարզում իրականացնել աշխատանքներ, որոնք ընդգրկելու են Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման, Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ: Հայաստանի Հանրապետությունում ծրագրի գործընկերներն են շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց՝ ( EU4Sevan) ծրագրից բխող բաղադրիչների իրականացման ընթացքում ծավալել ակտիվ համագործակցություն՝ ներգրավելով Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչությանը, և պարբերաբար կազմակերպվող քննարկումների ընթացքում ներկայացնել առաջարկություններ: Մարզպետ Կարեն Սարգսյանը միաժամանակ հույս հայտնեց, որ կողմերի միջև կայանալիք հաջորդ հանդիպումը կկրի առավել գործնական բնույթ` ավելի տեսանելի արդյունքներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56