Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև առկա հարաբերություններն ընդլայնվում են

15.03.2022

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստեղծված ապակենտրոնացված համարգործակցության շրջանակներում մարտի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զագացում» ծրագրի համակարգող Ժան Կլոդ Ռոսսեին և Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասինալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցին:
Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին` մարզ այցելելու համար և շնորհավորեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Կարեն Սարգսյանը միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի կառավարությանը` համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզում կատարված ներդրումների և իրականացված ծրագրերի համար:
Ժան Կլոդ Ռոսսեն խոսեց Կարմիրգյուղ և Գանձակ բնակավայրերի բուժամբուլատորիաներում 2021 թվականին իրականացված վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքների և տեխնիկական վերազինումների մասին: Նրա խոսքով՝ արդեն ժամանակն է դիտարկել նշված բուժամբուլատորիաներում կատարված աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի այս տարի դրանք ավարտին հասցնել: Ծրագրի համակարգողը խոսեց նաեւ բուժաշխատողների շրջանում 2022 թվականի սեպտեմբեր ամսին կազմակերպվող վերապատրաստման դասընթացների, Մարտունու որոշ բնակավայրերի բուժամբուլատորիաներում 2023 թվականից մեկնարկող նոր ծրագրերի մասին:
Ֆրանս-ֆորմասինո ինտերնասիոնալ կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց 2008 թվականից Գեղարքունիքի մարզում մեկնարկած ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման, դրանում դպրոցականների և մեծահասակների ընդգրկվածության, դասընթացներից ստացած արդյունքների և առաջիկայում, ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, նախատեսված անելիքների մասին:
Գեղարքունիքի մարզպետը վստահություն հայտնեց, որ մարզպետարանը անում է հնարավորը՝ կողմերի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ընդլայնելու համար և հետևողական է լինելու ձեռնարկած ծրագրերը պատշաճ կերպով ավարտի հասցնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56