Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին

09.03.2022

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, կանանց միջազգային օրվա առթիվ, հանդիսավոր պայմաններում շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի կին աշխատակիցներին՝ տոնի առթիվ բարեմաղթանքի խոսքեր հղելով նրանց:
«Հարգելի կանայք, շնորհավորում եմ ձեզ՝ կանանց տոնի առթիվ: Թող մեր երկրում և առհասարակ աշխարհում թևածի խաղաղությունը, որպեսզի հնարավոր լինի ապրել ու արարել անվրդով ու խաղաղ պայմաններում: Դուք հայ ընտանիքի հիմքն եք ու շարունակականության ապահովողը, մաղթում եմ ձեզ երջանկություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ: Թող ժպիտն անպակաս լինի ձեր դեմքից, լինեք սիրված, հարգված ու գնահատված: Մենք կարևորում ու գնահատում ենք ձեզ և բարին մաղթում բոլորիդ»,- ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Արարողության ընթացքում կանանց շնորհավորեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և այլք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 16:31:56