Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.03.2022

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` 2022 թվականի մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 25 քաղաքացի: Դիմումատուների զգալի մասը մարզպետից ակնկալում էր դրամական աջակցություն՝ առողջապահական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, բնակարանային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառվեց 5 դիմում, ևս 2 քաղաքացի դիմեցին առողջարանային ուղեգիր ձեռք բերելու նպատակով: Դիմումատուների հիմնական մասի խնդրանքը տեղում բավարարվեց և մարզպետը խոստացավ նրանց ընտանիքներին ցուցաբերել որոշակի դրամական աջակցություն, իսկ մնացած դիմումներն էլ հաշվառվեցին մարզպետարանում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22